
Ադրբեջանը մեկ օրում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել հայկական ԶՈՒ- ի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած երկու տեղեկությունները, թե սեպտեմբերի 4-ին Հայաստանի զինված ուժերը կրակել են սահմանի արևելյան և հարավարևմտյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։