Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մեղադրանքները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հերթական ապատեղեկատվությունը հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ իբր կրակելու մասին։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած մեկ այլ հաղորդագրություն, թե հայկական զինված ուժերը սեպտեմբերի 4-ի առավոտյան կրակել են սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930