«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ընթացքում նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այդ տարածքի գրասենյակի առջև թմրամիջոցների օգտագործման հետքեր կան։ Նա մոտեցավ ոստիկաններին ու հայտնեց իր մտահոգությունը։
«Ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ Երևանի ընտրություններն իրենց բնույթով չեն կարող լինել զուտ համայնքային ընտրություններ, որովհետև Երևանը ՀՀ քաղաքական ուղեղն ու սիրտն է, քաղաքական թրենդներն այստեղ են ձևավորվում, և ես կարծում եմ՝ այստեղ հաջողության կարող են հասնել այն քաղաքական մասնակիցները, որոնք կներկայանան քաղաքական և քաղաքային ծրագրերի հիբրիդով»,- նշեց Վիգեն Հակոբյանը: