«Գյուղն օդանավակայանից բավականին հեռու է, եթե կրակեն, մեզ մոտ չի հասնի». Սյունիքի գյուղապետ

168.am արդեն տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին նախատեսված Կապան-Երևան թռիչքը չեղարկվել է ոչ թե եղանակային վատ պայմանների, այլ թշնամու կրակոցների պատճառով։

168.am-ին Կապանի մեր աղբյուրը փոխանցել էր, որ օդանավակայանին մոտ գտնվող Սյունիք գյուղի բնակիչները երկու օր շարունակ կրակոցների ձայները լսել են։ Ավելին, այդ գյուղից մարդիկ են եղել, որոնք տոմս են գնել, որպեսզի Կապանից հասնեն Երևան, այստեղից էլ` Մոսկվա, սակայն թռիչքի չեղարկման պատճառով, փաստորեն, ուշանալու են նաև Մոսկվայի թռիչքից։

168.amի հետ զրույցում Սյունիքի մարզի Կապան շրջանի Սյունիք գյուղի ղեկավար Գառնիկ Հարությունյանն ասաց, որ տեղեկություններ չունի, թե ինչու է հետաձգվել թռիչքը։ Իսկ ինչ վերաբերում է կրակոցներին, նա ասաց, որ որևէ տեղեկություն չունի։

«Կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չեմ կարող հաստատել։

Գյուղն օդանավակայանից բավականին հեռու է, եթե կրակեն, մեզ մոտ այդպես չի հասնի։ Այսպես ասեմ՝ կոնկրետ գյուղի պահով ասեմ, մեզ այդ կրակոցների որևէ վտանգ չի սպառնում»,- եզրափակեց Գառնիկ Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031