Ինչ-որ մեկին ինչ-որ նկարից «դիլիթ անելը» իրականում սթից բանա՝ համեմատած նրան, թե ինչե՜ր են «դիլիթ արել» ու ինչեր են դեռ պատրաստվում անել. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Կարգին Հայկոյին ինչ-որ նկարից հեռացրել-հանել ա քպ-ն։ Նեղվել ա։
Բան չունեմ ասելու՝ նեղվելու բանա։
Մյուս կողմից էլ՝ ինչ-որ մեկին ինչ-որ նկարից «դիլիթ անելը» իրականում սթից բանա՝ համեմատած նրան, թե ինչե՜ր են «դիլիթ արել» ու ինչեր են դեռ պատրաստվում անել՝ մեր Արժանապատվությունը, մեր Հայրենիքը, մեր Հաղթանակը, մեր Իրավունքը։ Կամացից սկսել են «դիլիթ անել» մեր Անկախության հռչակագիրը, մեր Գերբը, մեր Պատմությունը։ Շուտով անցնելու են մեր Եկեղեցուն ու մեր Այբուբենին։
Է՛ս են սրանք։ Սրանք սովորական թշնամի են։
Ու երբ Մարության Հայկը նկատումա, որ իրան ջնջել են ինչ-որ նկարից, բայց չի նկատում, որ մեզ բոլորի՛ս են ջնջում մեր երկրից, ընդ որում իրակա՛ն երկրից, այլ ոչ թե ինչ-որ նկարից, ապա էդ լավ չի։»