
4 միլիարդ կտան Արցախին՝ այն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարելուց հետո

Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարած Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված ՀՀ Կառավարության օգոստոսի 24-ի նիստում որոշում ընդունվեց 4 միլիարդ դրամի միջպետական վարկ հատկացնել Արցախին։
Ըստ որոշման հիմնավորման՝ 4 միլիարդը հատկացվում է հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:
Նշենք, որ նախքան այս վարկի տրամադրումը, երեկ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում առաջարկել է Ադրբեջանի առաջարկն ընդունել և Ակնայից (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհը օգտագործել Ադրբեջանի հետ առևտուր անելու նպատակով։