Ադրբեջանին ենք փոխանցել խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները․ Նիկոլ Փաշինյան

Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նախ փոխանցեց իրենց  հասած հավաստի տեղեկությունները, որ Ադրբեջանը ծրագիր է մշակել Բերձորի միջանցքը միակողմանի բացելու վերաբերյալ, այսինքն՝ Արցախի քաղաքացիները կարող են դուրս գալ Արցախից, սակայն մուտք գործել չեն կարող։ Այս համատեքստում նա ասաց, որ Ադրբեջանը հստակ գնում է էթնիկ զտման։

Չնայած այս հանգամանքին,  Նիկոլ Փաշինյանը խոսքի վերջում ընդգծեց, որ Հայաստանն այդուհանդերձ հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին։

«Պիտի ասեմ, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»,- տեղեկացրեց նա։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031