Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինի. Չեխիայի արտգործնախարար
Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ:
Այս մասին Չեխիայի արտգործնախարարը գրել է X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոգում։
«Մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այնտեղ անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- նշել է Լիպավսկին: