Բաժիններ՝

Իրանում դամբարանի վրա հարձակված ահաբեկիչն ԻՊ-ին է միացել Թուրքիայում և պատրաստություն անցել Աֆղանստանում․ Tasnim

Տաջիկստանի քաղաքացին, որն օրերս հարձակում էր գործել Իրանի հարավ-արևմտյան Շիրազ քաղաքի Շահ Չերաղի դամբարանի վրա, երեք ամիս պատրաստություն է անցել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ճամբարում։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների։

Նրանց տվյալների համաձայն՝ Ռահմատուլլա Նուրուզովին ահաբեկիչները հավաքագրել են առցանց նամակագրության միջոցով, որից հետո նա մեկնել է Թուրքիա, որտեղ պաշտոնապես ընդունվել է արգելված խմբավորման շարքերը։ Դրանից հետո Նուրուզովին ուղարկել են Աֆղանստան, որտեղ նա երեք ամիս պատրաստություն է անցել ԻՊ-ի ծայրահեղականների համար հատուկ ճամբարում։ Ավարտելով ուսուցումը՝ նա ներթափանցել է Իրանի տարածք, որտեղ էլ ահաբեկչական գործողություն է կատարել Շահ Չերաղի դամբարանում։

Tasnim-ը նշում է, որ իրավապահները ձերբակալել են 10 մարդու, որոնք կապ ունեն Շիրազում տեղի ունեցած հարձակման հետ։ Իրանի հատուկ ծառայություններն, ըստ հրապարակման, նախատեսում են ծանր հարված հասցնել այն ցանցին, որը, հնարավոր է, Իրանի ներսում աջակցել է ահաբեկչին։

Օգոստոսի 13-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Ֆարսի նահանգի Շիրազ քաղաքի Շահ Չերաղ դամբարանում։ Ահաբեկչության հետևանքով 1 մարդ մահացել է, 8-ը՝ վիրավորվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031