Հայկական ակումբներից միայն «Փյունիկ»-ն է շարունակում պայքարը Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլում
Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում պայքարը կշարունակի հայկական միայն մեկ ակումբ:
«Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցել է հունական «Արիս»-ի հետ ու զիջել նվազագույն հաշվով: Թիմերի երևանյան հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ն դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլից:
Հայաստանի չեմպիոն «Ուրարտու»-ն մրցել է ռումինական «Ֆարուլ»-ի հետ: Երևանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել է 2:3 հաշվով, ինչպես առաջին խաղում էր: Դմիտրի Գունկոյի թիմը դուրս է մնացել եվրագավաթային մրցաշարից:
Երևանի «Ալաշկերտ»-ը հյուրընկալվելիս հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում զիջել է հունգարական «Դեբրեցեն»-ին: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 1:2 հաշվով և հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում առավել դիպուկ են եղել «Դեբրեցեն»-ի ֆուտբոլիստները` 3:1:
Հայկական ակումբներից ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլ է դուրս եկել միայն «Փյունիկ»-ը, որը Աբովյանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալելով շվեդական «Կալմար»-ին հաղթել է 2:1 հաշվով (ինչպես առաջին խաղում):
Եղիշե Մելիքյանը թիմը դուրս է եկել երրորդ փուլ, որտեղ նրանց մրցակիցը նորվեգական «Բուդյո-Գլիմտ»-ն է: