Բաժիններ՝

Պետրոս Շիրինօղլուն անդրադարձել է «Աթաթուրք» սերիալի հեռարձակումը չեղարկելու որոշմանը

Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն գրավոր հայտարարությամբ անրդադարձել է թվային հարթակում Թուրքիայի հարյուրամյակին նվիրված «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման որոշմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա ԱՄՆ-ում գտնվող հայկական հաստատություններին և կազմակերպություններին կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալ և աջակցել Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին:

Շիրինօղլուն նշել է, որ ուշադիր հետևում են (նկատի է առնվել Թուրքիայի հայ համայնքը) ամերիկյան հեռուստաֆիլմ/հեռուստասերիալային հարթակում Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված հեռուստասերիալի հեռարձակման դադարեցման շուրջ ժողովրդի արձագանքներին:

Ինչպես նաև ուշագրավ է համարել այն պնդումը, որ իբրև նման որոշում կայացվել է ԱՄՆ հայ համայնքի նախաձեռնությամբ:

Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ ընդգծել է նաև որ արվեստի և գեղարվեստական ​​արտադրության դրսևորումները կարող են հիմք ստեղծել հասարակությունների միջև երկխոսության և կարեկցանքի համար նույնիսկ ամենախնդրահարույց ժամանակներում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին մի շարք թուրք պաշտոնյաներ թեմայի շուրջ հայտարարություններ էին տարածել: Թուրքական մեդիայում շրջանառվում էին պնդումներ, թե չեղարկումը իրականացվել է հայկական լոբբի միջամտությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս