Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Դեսպան Մինասյանը զրուցակցին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող անօրինական արգելափակման մանրամասներ:
Ավելի քան յոթ ամիս շարունակվող բլոկադայի ընթացքում Ադրբեջանը իր գործողություններով ապացուցում է, որ նպատակ չունի Արցախում խաղաղության հաստատման: Հակառակը ամեն ինչ անում է, որպեսզի հայերը հնարավորություն չունենան արժանապատիվ ու խաղաղ ապրել իրենց հայրենիքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Վարդանյանը` կից հրապարակելով տեսանյութ:
ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում առաջ քաշած թեզերի մեջ խորանալու կամ բովանդակային ինչ-որ վերլուծություններ անելու իմաստ չկա։ Սակայն կարիք կա ընդհանուր երևույթին անդրադառնալու։
Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը
2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Ա.Ս.-ի և Ս.Ս.-ի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Արին Կարապետին ուղեկցում էր Հայաստանի վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը:
Հայ ժողովուրդ, նորից ու նորից գոչում եմ, արթնացեք, դեմ կանգնեք այս ամենին
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատերը ջղայնացել են՝ իմանալով, որ էս օրհասական վիճակում սրանք 9 000 000 000 (9 միլիարդ) դրամ են ծախսել՝ ինչ-որ հայտնի ռեփերի համերգ կազմակերպելու համար, ու պատրաստվում են ևս 3 000 000 000 (3 միլիարդ) դրամ ծախսել՝ մեկ ուրիշ հայտնի մեկին Հայաստան բերելու ու համերգ կազմակերպելու համար։
Այսօր «Հայաքվե» նախաձեռնության անդամներն ամփոփեցին առաջին փուլի արդյունքները՝ տեղեկացնելով, որ «Հայաքվե»-ին միացել է 54.800 քաղաքացի:
Ըստ աղբյուրի՝ համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Լևոն Նազարյանը՝ Արցախի շրջափակման և տարածաշրջանային զարգացումների մասին. ՈւՂԻՂ
Ներկայացված մեղադրանքում Ա․Հ․-ն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել կատարած արարքի համար:
Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Հրազդան» մարզադաշտում։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջիկայում Հայաստան է գալու համաշխարհային մեծ աստղերից մեկը: «Մեզ հաճախ հարցնում են, թե ինչու են հարևան պետություններում համերգներով հանդես գալիս երաժշտության ոլորտի մեգա աստղերը, սակայն Հայաստանում նման համերգներ տեղի չեն ունենում, իսկ մեր քաղաքացիները ստիպված են լինում գնալ այլ պետություններ՝ ներկա գտնվելու այդ շոուներին:
Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ:
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկել է հուլիսի 19-ին և կավարտվի հուլիսի 31-ին:
Հուլիսի 27-29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 24-29-ը 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
ՀՅԴ Բյուրոյի հրավերով հուլիսի 28-ին գումարվել է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի առցանց նիստ՝ քննարկելու Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների կողմից իրականացվող աշխատանքների լայն համատեքստը։
ՀՀ քաղաքացի Ս.Կ.-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը և նշված ընկերությունը կառավարելու իրավասությունը հանձնել է իր սանիկ, «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Ա.Ս.-ին՝ այդպիսով օժանդակելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելուն: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
«Հայաքվե» նախաձեռնության անդամներն ամփոփում են առաջին փուլի արդյունքները. ՈւՂԻՂ
Հուլիսի 28-ին, ժամը 17:53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միջնատուն գյուղում այրվում է տուն։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր պաշտոնապես հրաժարականի դիմումը ներկայացրել է։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերը «կինո» են: Կամ՝ «մեկ «դերասանի» թատրոն»: Շատերին նյարդայնացնում է հատկապես կառավարության նիստերի ժամանակ տիրող ուրախզվարթ, առոք-փառոք մթնոլորտն ու միջավայրը: Այնպես, որ կարելի է կարծել, թե դա ինչ-որ մի անհոգս, անպատերազմ ու անխնդիր երկրի հաջողակ կառավարության նիստ է, այլ ոչ թե՝ համատարած տապալումներ ու կորուստներ բերած իշխանության գործադիր մարմնի նիստ: Սա՝ ընդհանուր առմամբ: Մյուսը, ինչն ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության դեպքում, ցուցադրականությունն ու ձևականությունն են: Մշտական, ամենօրյա…
«Դեֆանս Հաուզինգ»-ի գրասենյակից պարզեցինք, որ 1 տարվա ընթացքում մոտ 1000 բնակարան են վաճառել, մեկնարկային գինը 430 հազար դրամ է։ Շինարարությունն իրականացվելու է փուլերով: Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ, շահագործման կհանձնվեն 2025-ին։ Երկրորդ փուլում՝ եւս 54 շենք, բիզնես-կենտրոն, առեւտրի կենտրոն, սպորտային համալիր (բաց եւ փակ կորտեր, վազքուղիներ, լողավազաններ, հեծանվուղիներ, 2 մեծ հիվանդանոց, այգիներ, 3 դպրոց եւ այլն):
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայրենի իշխանությունները որոշել են խորհրդարանը վերածել ժամանցի վայրի: Իշխող քաղաքական ուժի նախաձեռնությամբ՝ ԱԺ բակում բացօթյա սրճարան կբացվի: Թե որքանով է արդյունավետ ծախս անել եւ մի քանի ամիս աշխատելու համար բացօթյա սրճարան կառուցել, դժվար է ասել: Համենայնդեպս, ԱԺ ճաշարանի աշխատակիցները մշտապես դժգոհում են քիչ առեւտրից: Այս օրերին ԱԺ-ում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ԱԺ բակը քարուքանդ են արել, որպեսզի բացօթյա սրճարան կառուցեն:
«2023 թ.-ին Կոմիտեի եւ ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների միջեւ տեղի են ունեցել անհրաժեշտ քննարկումներ, եւ իրականացվել են Կոմիտեի տարածքների եւ շենք շինությունների նախնական հետազոտություններ, ինչից հետո ՀՀ ոստիկանության կողմից ստացվել է պատասխան, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումների թափուր հաստիքով պայմանավորված՝ ներկայումս հնարավոր չէ պահպանության ծառայության ստանձնումը»,- ասվում է ՊԵԿ-ից ստացված պատասխանում»: