Կառավարությունը հերքում է լուրերը, թե ռեփեր Snoop Dogg-ի համերգի համար 23 միլիոն դոլար է հատկացրել. որոշումը կընդունվի առաջիկայում

Snoop Dogg-ի համերգը Երևանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:

Ինչպես տեղեկացրին Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում և բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության և այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը:

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ը համերգով հանդես կգա Երևանում։ Այս մասին երգիչը հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում հրապարակված տեսաուղերձում։ Snoop Dogg-ը, տեսանյութում խոսելով հայ ժողովրդի հյուրընկալության մասին, նշել է. «Չեմ համբերում, թե երբ եմ հանդիպելու ձեզ»։

Համերգը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին, «Հրազդան» մարզադաշտում։

Տեսանյութեր

Լրահոս