Երևանում կառուցվում է մեգաթաղամաս․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում կառուցվող նոր մեգաթաղամասի շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Խոսքը Տիչինայի փողոցում անցած տարվա աշնանը մեկնարկած «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի մասին է, որը Փարիզի «Դեֆանս» թաղամասի կրկնօրինակն է: Կազմակերպիչները վստահեցնում են՝ նոր տիպի ժամանակակից քաղաք է սա` նախատեսված մոտ 50 հազար բնակչի համար:
Տարբեր լեգենդներ են հյուսվում, թե այն կառուցում են, Արցախի բնակչությանը բնակեցնելու համար։ Կառուցապատողը Կառուցապատողների ասոցիացիայի անդամ չէ: Ասոցիացիայի ղեկավար Գուրգեն Գրիգորյանն ասաց, որ կամավորության սկզբունքով են իրենց անդամագրվում, գուցե ընկերությունը չունի ասոցիացիայի աջակցության կարիքը: Իրենք ընկերությունից դիմում չեն ստացել, նրա մասին ոչինչ չգիտեն։ Կառուցապատողը ոչ այնքան հայտնի գործարար Կարեն Կարապետյանն է:
«Դեֆանս Հաուզինգ»-ի գրասենյակից պարզեցինք, որ 1 տարվա ընթացքում մոտ 1000 բնակարան են վաճառել, մեկնարկային գինը 430 հազար դրամ է։ Շինարարությունն իրականացվելու է փուլերով: Առաջին փուլում նախատեսվում է կառուցել 63 բազմահարկ, շահագործման կհանձնվեն 2025-ին։ Երկրորդ փուլում՝ եւս 54 շենք, բիզնես-կենտրոն, առեւտրի կենտրոն, սպորտային համալիր (բաց եւ փակ կորտեր, վազքուղիներ, լողավազաններ, հեծանվուղիներ, 2 մեծ հիվանդանոց, այգիներ, 3 դպրոց եւ այլն):
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում