Օգոստոսի 1-ին սպասվում է Պուտինի և Էդրողանի հեռախոսազրույցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 30-ին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպում իրականացնեու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պուտինը տեղեկացրել է, որ երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումը պլանավորել է իրականացնել դեռևս Թուրքիայում մայիսին տեղի ունեցած համապետական ընտրություններից առաջ, սակայն հնարավոր տարբեր շահարկումներից խուսափելու համար այն հետաձգելու համատեղ որոշում է կայացվել:
«Թե՛ ես, թե՛ Էրդողանը դրա կարիքը չունեինք: Որոշեցինք հետաձգել մեր հանդիպումը, սակայն այն մեր մոտ (Ռուասատանում), կամ էլ Թուրքիայում անկացնելու հետ կապված համաձայնության չեկանք»:
Նա նաև նշել է, որ ավելի ուշ Էրդողանն իրեն առաջարկել է հանդիպման մանրամասները քննարկելու նպատակով հեռախոսազրույց իրականացնել, որը սակայն եղել է իրեն ոչ հարմար պահի:
«Այսօր ես առաջարկեցի, իրեն հարմար չէր: Առաջարկեցի վաղը, նորից հարմար չէր: Համաձայնեցինք խոսել չորեքշաբթի (օգոստոսի 1): Կխոսենք ու կորոշենք»,- հավելել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը խոսել է նաև «Հացահատիկային միջանցքի» համաձայնագրից դուրս գալու որոշման մասին և նշել, որ այն ոչ մի կապ չի ունեցել Թուրքիայի կողմից վերջերս «Ազովի» 4 գեներալներին Ուկրաինա վերադարձնելու հետ:
«Ռուսաստանի որոշումը կապված է եղել լոկացիոն, ռուսական նավերի նավահանգիստներ մուտքի, գումարային փոխանցումների, ապահովագրության և այլ խնդիրների հետ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին ավելի վաղ խոսել էր Էրդողանը՝ Լիտվայի մայրաղաքաք Վիլնյուսում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: