Բաժիններ՝

Գոռ Սահակյանը՝ փոխչեմպիոն, Մարտին Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր. ծանրամարտի Մ20 և Մ23 ԵԱ

Հայաստանի հավաքականը հերթական մեդալները նվաճեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների պայքարում Գոռ Սահակյանը (73 կգ) երկամարտի 311 կգ (140+171) արդյունքով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը՝ փոքր արծաթե մեդալների արժանանալով նաև պոկում և հրում վարժությունում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը երկամարտում ցույց է տվել 308 կգ (172 +136) արդյունք և նվաճել բրոնզե մեդալ: Պողոսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել հրում վարժությունում:

Ավելի վաղ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ) և Մերուժան Եղոյանը (61 կգ): Տիգրան Կարապետյանը (67 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել էր Եվրոպայի Մ23 չեմպիոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս