Մինսկի խմբի համանախագահությունը որևէ մեկը չի լուծարել. Փաշինյան

«1.in.am» -ի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին:

– «Ֆրանսպրեսին» տված հարցազրույցում դուք ասում եք, որ Հայաստանը ոչ թե Ռուսաստանի և Արևմուտքի արանքում է, այլ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի… Կարո՞ղ ենք փաստել, որ այս իմաստով Հայաստանը որոշել է գնալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի ռեգիոնալացմանը: Ի՞նչ դերակատարություն է Հայաստանը տեսնում «3+3» ձևաչափում: Ի՞նչ դեր եք վերապահում Արևմուտքին հակամարտության կարգավորման գործում: Կոնկրետ այս պահին ի՞նչ տարբերություններ կան Վաշինգտոնի և Մոսկվայի առաջարկների մեջ: Խովաևի այս անգամ բերած առաջարկը որևէ նորություն պարունակո՞ւմ է, թե՞ ոչ:

– Այս տարի մենք ավելի շատ արևմտյան հարթակներում ենք բանակցություններ ունեցել, քան ոչ արևմտյան, ո՞նց եղավ, որ Արևմուտքին դուրս ենք թողել: Մեր բոլորի ընկալումն այն է, որ մենք ապրում ենք Արևմուտքի և Ռուսաստանի արանքում: ասում եմ՝ եկեք քարտեզին նայենք, ժողովուրդ: Իրականությունն այն է, որ մենք ապրում ենք Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի… Ամբողջ խնդիրն այն է, որ մենք մեզ այդպես չենք ընկալում: Դա ֆունդամենտալ խորը պրոբլեմներ է առաջացնում: Կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը հենց այս ընկալման արդյունքում է, որ մենք ենք, Ամերիկան ու Ռուսաստանը: Դա ֆիզիկապես այդպես չէ: Մենք Ռուսաստանի հետ անմիջական սահման չունենք: Մենք չենք կարող Ռուսաստան մուտք գործել. Դրա համար իմ նշած երկրների առնվազն կամ ցամաքային, կամ օդային տարածքով պիտի անցնենք: Նույնը և ԱՄՆ-ի, ԵՄ-ի պարագայում: Մենք անգամ ուղիղ ինտերնետ չունենք:

Եթե ինչ-որ մեկը մեր թշնամին է, դա ի՞ր պրոբլեմն է, թե՞ մեր: Եվ էդ նույն խնդիրը մենք ունեցել ենք 1915թ.:

Կարդացեք նաև

Մեր պետության լինելիության տրամաբանությունը կախված է այն մակարդակից, թե մենք կհասկանա՞նք՝ մենք ուր ենք:

Քննիչ հանձնաժողովում իմ ելույթը նրա մասին էր, որ ՀՀ կառավարությունը ԼՂ հարցում վարել է ֆեյք քաղաքականություն: Էն նպատակները, որոնք հայտարարված են եղել, դրանք հենց առաջին օրից՝ Լիսաբոնի գագաթաժողովից, եղել են անհասանելի և անիրագործելի:

Շատ բարձր եմ գնահատում ԱՄՆ ջանքերը, որովհետև իրոք շատ լուրջ ջանքեր են գործադրում խաղաղության հասնելու համար: Ռուսաստանի բանակցային ակտիվությունը, այո, որոշակի նվազել է և նվազել է՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների հետ:

Խովաևը նոր բան չի առաջարկել: Ավելին ասեմ, մենք տեսնում ենք, որ Արևմուտքի և Ռուսաստանի դիրքորոշումներում ներդաշնակեցման միտումներ են տեղի ունենում:

– Հայաստանն ինչ-որ քայլեր անո՞ւմ է, որ Մինսկի խմբի ձևաչափը վերականգնվի:

– Հայաստանը քայլեր անում է, որ բանակցությունները մաքսիմալ արդյունավետ առաջ ընթանան: Իրականում Մինսկի խմբի համանախագահությունը ոչ մեկը չի լուծարել: Տեղի է ունեցել այն, որ Համանախագահության երկրների մի մասը, Ուկրաինայի իրադարձություններով պայմանավորված, հրաժարվել է շփվել մյուսի հետ, բայց դա կապ չունի ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի հետ: Ինչ-որ պահի կարող են որոշել կրկին շփվել միմյանց հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս