«Վազգենը բանակի սիմվոլն է Նիկոլը` ելակի». Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլն ընդդեմ Վազգեն Սարգսյանի…
Երեկ երկրապահի հոբելյանին Արցախը Ադրբեջանի մաս ճանաչած քպապետը` իր պրիմիտիվ խոսույթով, փորձում էր իրեն պրոյեկտել Վազգենին` անդրադառնալով նրա դերին ու սպանությանը։
Իրականում նախկին լրագրողը աշխատում էր Վազգենին յուր դաշտ բերել, ոչ թե ինքը մոտենալ նրան։
Վազգեն Սարգսյանը գրականությունից դուրս եկավ և մտավ քաղաքականություն Հայաստանի անկախության, Ղարաբաղի ազատագրման, ուժեղ, կայացած ու կառուցիկ, մարտունակ բանակի լինելիության, ՀՀ տարածքային ամբողջականության անձեռնմխելիության և ՀՀ-ի ինքնիշխանության հարատևության, ԼՂՀ-ի հայկական լինելու և մնալու, համազգային միասնության ու համաշխարհային դիմադրողականության բարձրացման և ամրապնդման համար։
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն, կետ առ կետ այս ամենը հասցրել է ոչնչացման։
Այն ամենը ինչի համար իր կյանքը զոհասեղանին դրեց 40-ամյա Վազգենը այսօր փլատակների տակ է։
Եվ ընդհանրապես.
Վազգենը հաղթանակի խորհրդանիշ է Նիկոլը` պարտության։
Վազգենը ուժի ու անվախության խորհրդանիշ է Նիկոլը` վախվորած թուլության։
Վազգենը պայքարի կամքի կենտրոն է Նիկոլը` պայքարից հրաժարյալ կամազրկության մարմնացում։
Վազգենը իմաստավորված շիտակ խոսքի արտահայտողն է Նիկոլը` մանիպուլյատիվ պոպուլիզմի։
Վազգենը հայրենասիրության էությունն է Նիկոլը` անհայրենիքության։
Վազգենը բանակի սիմվոլն է Նիկոլը` ելակի։ Վազգենը ուժեղ, կենտրոնաձիգ պետության կրողն ու կերտողն է
Նիկոլը` հակապետականության։
Եվ ի վերջո Վազգենը տղարամարդ է` բառի բուն ու ամբողջական և վերջնական իմաստով, Նիկոլը` արականության հետ կապ չունեցող մեկը։
Այն, ինչը սկսեց Նաիրի Հունանյանը, ավարտին հասցրեց Նիկոլ Փաշինյանը։
Ոչ միայն պատմության, այլև մարդաբանության մեջ չկան ավելի իրար հակասող տեսակներ, քան Վազգեն Սարգսյան անհատը և Նիկոլ անձը։
Հ.Գ. Ինչ վերաբերում է երեկվա ծափերին, մի կառույցի, որ ստեղծվել էր Հայաստանի ու Արցախի պաշտպանության և հաղաթանակների պահպանության համար և անցած ճանապարհի փառահեղ հետագիծ ունի և նվիրյալներ իր մեջ, ապա Վազգենից ՀԵՏՈ այս միավորը, ըստ քաղաքական եղանակի, իր դրսևորումն է գտնում։ Ծափ են տվել Քոչարյանին, Սերժ Սարգսյանին հիմա էլ` Փաշինյանին։ Սա արդեն ոչ թե կազմի փոփոխության, այլ խասյաթի հարց է։
Ինչպես ասում էր Վանոն. «Սպանված վարչապետի մեծամասնությունը դարձավ չսպանված նախագահի մեծամասնություն»։
Դե հոկտեմբերի 27-ի բացահայտումն էլ սպանվածների հարազատների (2018թ.) և իրավապահների (2023թ.) գործն է, վարչակազմն էլ, պարզվեց ամեն ինչ անում է դրա համար, բայց դեռ բանը բան չի դառնում։ Ուղղակի էնպես չլինի, որ մի օր դեմքի լրջիմտ (այսինքն՝ ապուշ) արտահայտությամբ սկսեն զբաղվել 27-ով ու ստացվի, որ իմիտացիոն ծխածածկույթի տակ որոշ մարդկանց մաքրելու գործն են գլուխ բերում, ինչպես արեցին մարտի 1֊ի դեպքում»։