Նիկոլը մի օր փախնելու է Հայաստանից. նրան պահողները ո՞ր մկան ծակն են մտնելու. Հովհաննես Ավետիսյան
Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլն մի օր փախնելու է Հայաստանից: Որովհետև այն ամենը ինչ հիմա նա մեր գլխին սարքում է ու պատրաստվում է դա մեր վզին փաթաթել, ոչ մի կերպ չի մարսվելու նույնիսկ իր տկարամիտ հետևորդների կողմից:
Ուրեմն, Ալիեվ կոչվածը մեր գլխին պատրաստվում է սարքել այն ինչ հրեաները տարիներ շարունակ անում են պաղեստինցիների գլխին, այսինքն թաղամաս առ թաղամաս գրավում են նոր տարածքներ: Ինչպես է ուզում անել: Շատ պարզ: Մեր ուլին ԵՄ միջնորդությամբ բանակցվող թղթում դեմ են տալու ադրբեջանցիների վերադարձ իբր թե իրենց նախկին բնակավայրեր (անցած տարի նույնիսկ նման կեղծ միություն են ստեղծել՝ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների համայնք), այսինքն մեր ներկա գյուղեր ու քաղաքներ: Մեր ուլը, ավելի ճիշտ, իրենց մարդը մեր գլխին, եթե ստորագրում է նման փաստաթղթի տակ, իսկ իր կողմից կառավարվող ԱԺ-ն ու ՍԴ-ն վավերացնում են, ինչը շատ հավանական է, ապա մեր գլխին կապում են հենց նշածս ծրագիրը:
Ադրբեջանը կսկսի մեր քաղաքներում ու գյուղերում կառուցել ադրբեջանական թաղամասեր, հետո կտեղափոխի այստեղ ինչ-որ մարդկանց, հետո դրանց անվտանգության ապահովման անվան տակ (քանի որ կոնֆլիկտները անպակաս կլինեն), պարբերաբար կհարձակվեն մեր բնակավայրերի վրա, որոշ մարդկանց կսպանեն կամ կձերբակալեն ու կտանեն: Սա այն սցենարն է, որ հիմա ամենօրյա ռեժիմով գործում է Պաղեստինի տարածքում Իսրայելի կողմից:
Ու այս ամենի ֆոնին, Նիկոլին իշխանության պահող ուլերին թվում է, թե Արցախը հեսա հանձնում են (հեսա հա քիչ մնաց) ու հանգիստ ապրեն ու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ էլ առևտուր ու բիզնես անեն: Սրանք չեն էլ հասկանում, կամ գուցե եզակիները, որ այս ամենից հետո Նիկոլը իր չփախնելուն այլընտրանք չունի, իսկ այ թե իրենք, որ մկան ծակն են մտնելու դեռ պարզ չէ:
Ինձ ուրիշ բան է ավելի շատ զայրացնում: Նիկոլիստների հետ ամեն ինչ պարզ է: Իսկ այ թե սրանց դեմ խոսողներն ինչի ցայսօր գործուն որևէ օրակարգի շուրջ չեն համախբվել, իմ ուղեղում չի տեղավորվում: Ու այս անպատկառներն և/կամ ապիկարները, որ առաջնորդ են ձևացել ու գնացել մարդկանցից քվե են ուզել կամ հիմա են պատրաստվում ուզել (տեսեք թե մայրաքաղաքի ընտրություն են խաղում), ինչ են վեր ընկած մտածում, ես դեռ չեմ ընկալում: Ու այ սենց ձեն ձենի տված բոլորս, առանց բացառության բոլորս, երկիրը քամուն ենք տալիս:
Բա լավ, ի՞նչ ենք մեր էրեխեքին ասելու, ինչի մեր տուն տեղը թողեցինք ու պանդուխտ դառանք: Ես ամոթից գետինն եմ մտնում, որ մինչև օրս Նիկոլն է իմ երկրի ղեկավարը: Ես իմ երեխաների աչքերի մեջ միայն սրա համար հանգիստ խղճով չեմ կարողանում նայել: Էլ ուր մնաց հանգիստ խղճով կենցաղավարություն անեմ: Երնեկ ձեզ, որ համակերպվել եք, որ երկիր չունեք, որ գնացել դառել եք օտար պետությունների քաղաքացի ու ոչ էլ դարդ եք քաշում, թե ձեր ծնողի կամ պապերի գերեզմաններն ինչ կդառնան:»