Բաժիններ՝

Եզրակացություններ

Այս­պի­սով, քրիս­տոն­յա­ներն ի՞նչ տրա­մադ­րությամբ պի­տի կար­դան Աստ­ծու խոս­քը:

«Աստ­ծու խոս­քը,- գրում է մի հե­ղի­նակ,- մար­դու խոսք չէ, հետևա­բար չպետք է այն կար­դալ այն­պես, ինչ­պես սո­վո­րա­կան գիրքն ենք կար­դում: Աստ­ծու խոս­քում ան­թեղ­ված է հրա­շա­գործ «զո­րություն` ի փրկություն բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րի» (Հռոմ. Ա 16):

Հետևա­բար, ե­թե ցան­կա­նում ես հո­գե­շահ կեր­պով կար­դալ Աստ­ծու խոս­քը, ա­պա.

Ա. Ըն­թեր­ցիր երկ­յու­ղա­ծությամբ և ա­ղոթ­քով: Ձեռ­նա­մուխ ե­ղիր ըն­թեր­ցա­նությա­նը` նա­խա­պես սիրտդ թո­թա­փե­լով բո­լոր կեն­ցա­ղա­յին հոգ­սե­րից, և ներ­քուստ ա­ղեր­սիր Տեր Հի­սուս Քիս­տո­սին, որ բա­ցի միտքդ Աստ­վա­ծա­շուն­չը հաս­կա­նա­լու հա­մար:

Կարդացեք նաև

Բ. Կար­դա­ցա­ծը վե­րագ­րիր ան­ձիդ այն­պես, որ ա­սես այն հենց քեզ է վե­րա­բե­րում. «Ինչ որ ձեզ եմ ա­սում, ա­մեն­քին եմ ա­սում»,- մի ան­գամ ա­սաց Տերն Իր ա­շա­կերտ­նե­րին (Մարկ. ԺԳ 37):

Գ. Կար­դա ա­ռանց ա­ճա­պա­րե­լու` ջա­նա­լով հաս­կա­նալ յու­րա­քանչ­յուր բա­ռը: Ե­թե չհաս­կա­նաս որևէ խոսք, մտա­ծիր, թե այն ինչ կա­րող էր նշա­նա­կել, և ներ­քուստ ա­ղո­թիր, որ Տե­րը հաս­կաց­նի քեզ. ե­թե, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, չհաս­կա­նաս, թո՛ղ և շա­րու­նա­կի՛ր­ ըն­թեր­ցա­նությու­նը: Նշա­նա­կում է` դեռ չի ե­կել այդ խոս­քը հաս­կա­նա­լու ժա­մա­նա­կը. կհաս­կա­նաս հե­տո:

Դ. Ե­թե հաս­կա­ցել ես Աստ­ծու խոս­քի խրա­տը, ա­պա ան­մի­ջա­պես ջա­նա՛ կա­տա­րել այն` Տեր Հի­սու­սից խնդրե­լով օգ­նել քեզ այդ բա­նում, և կլի­նես «քո Տի­րոջ հա­վա­տա­րիմ և ե­րա­նե­լի ծա­ռան» (հմմտ. Հովհ. ԺԳ 16, 17):

Գիրքն ըն­թեր­ցե­լիս պետք է ի­մա­նալ հետևյա­լը.

Ա. Չպետք է կար­դանք բա­զում է­ջեր և թեր­թեր, ո­րով­հետև շատ ըն­թեր­ցողն ի զո­րու չէ բո­լո­րը հաս­կա­նա­լու և մտա­պա­հե­լու:

Բ. Քիչ կար­դանք և շատ խոր­հենք կար­դա­ցա­ծի շուրջ, ո­րով­հետև այդ­պես ըն­թերց­վա­ծը ա­վե­լի լավ է հաս­կաց­վում և մտապահվում, և այս­պես մեր միտ­քը լու­սա­վոր­վում է:

Գ. Տես­նենք, թե կար­դա­ցա­ծից ինչն է հաս­կա­նա­լի, ին­չը` ոչ: Երբ հաս­կա­նում ես կար­դա­ցա­ծը, լավ է, իսկ երբ չես հաս­կա­նում, թո՛ղ և շա­րու­նա­կի՛ր­ ըն­թեր­ցա­նությու­նը: Ան­հաս­կա­նա­լին կա՛մ ­հա­ջորդ ան­գամ ըն­թեր­ցե­լիս կպարզ­վի, կա՛մ­ էլ Աստ­ծու օգ­նությամբ կրկնա­կան ըն­թեր­ցա­նության ժա­մա­նակ:

Դ. Ինչ որ սո­վո­րեց­նում է Գիր­քը` խույս տա­լու, փնտրե­լու և ա­նե­լու, ջա­նա՛ գոր­ծով կա­տա­րել: Չա­րից փա­խի՛ր և բա­րի՛ն­ ա­րա:

Ե. Ե­թե Գրքից միայն միտքդ հարս­տա­նա, իսկ կամքդ չուղ­ղես, ա­պա ըն­թեր­ցա­նությու­նից ա­վե­լի չար կդառ­նաս, քա­նի որ ուս­յալ և խե­լա­ցի հի­մար­նե­րը ա­վե­լի չար են լի­նում, քան հա­սա­րակ ա­նուս­նե­րը:

Զ. Հի­շի՛ր, որ ա­վե­լի լավ է քրիս­տո­նեա­բար սի­րել, քան շատ գի­տե­նալ. լավ է աստ­վա­ծա­հա­ճո կյան­քով ապ­րել, քան պեր­ճա­բա­նել. «Գի­տությու­նը հպար­տաց­նում է, բայց սե­րը` հաս­տա­տում» (Ա Կորնթ. Ը 1):

Է. Ինչ որ ինքդ Աստ­ծու օգ­նությամբ սո­վո­րես, այն էլ հար­մար ա­ռի­թով սո­վո­րեց­րու ու­րիշ­նե­րին, որ­պես­զի ցան­ված սեր­մը ա­ճի և պտղա­բե­րի (ս. Տի­խոն Զա­դոնս­կի):

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս