Ճարպակալման պատճառները և կանխարգելումը. Առողջապահության նախարարության ուղեցույցը

Ճարպարակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում է` ֆիզիկական վարժությունների ու սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով:

Մարմնի քաշի վրա ազդում են նաև գենետիկական, վարքագծային, մետաբոլիկ և հորմոնալ գործոնները`

• գենետիկ նախատրամադրվածություն, սովորություններ
• անառողջ սնունդ
• ֆիզիկական ակտիվության պակաս
• քնի անկանոն ռեժիմ

Ճարպակալում ունեցող մարդկանց մոտ ծանր հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունն ավելի մեծ է:

Քաշի ավելացումը կանխելու և նիհարելու քայլերը

• օգտագործե՛ք ցածր կալորիականությամբ և սննդարար նյութերով հարուստ մթերք` միրգ, բանջարեղեն և ամբողջական հացահատիկներ,
• սահմանափակե՛ք հագեցած ճարպերի, քաղցրավենիքի օգտագործումը,
• յուղոտ միսն ու մսամթերքը փոխարինե՛ք լոբազգիներով, ձկնամթերքով, թռչնամսով կամ անյուղ մսով,
• հրաժարվե՛ք ալկոհոլից,
• քաղցր գազավորված ըմպելիքի և հյութերի փոխարեն օգտագործե՛ք ջուր,
• ամեն օր կատարե՛ք ֆիզիկական վարժություններ` արագ քայլք, լող (չափավոր ինտենսիվության, 150 րոպե շաբաթական),
• օգտագործե՛ք ցածր յուղայնությամբ կաթնամթերք:

Ինչպե՞ս հասկանալ, որ ունեք ճարպակալում

Հաշվելով մարմնի զանգվածի ինդեքսը (BMI)

Ճարպակալումն ախտորոշվում է, երբ մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) 30 կամ ավելի է:

Տեսանյութեր

Լրահոս