Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն իրավասություն չունի փոփոխել Հայաստանի տարածքները. Արամ Օրբելյան

«Աշխարհի որևէ երկրի որևէ Սահմանադրություն չի կարող թույլ տալ որևէ մեկի զոհաբերել: Պետք է հասկանալ, որ եթե մենք առաջնորդվենք Սահմանադրության տեքստով, բավականին շատ խնդիրներ լուծվում են»,- այսօր «Հայկական օրակարգ» շարքի հերթական, սահմանադրության օրվա նախօրեին կազմակերպված «Հակասահմանադրական իրականություն» խորագրով քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով նաև Սահմանադրության նախաբանի մաս կազմող Անկախության հռչակագրին:

Ըստ նրա՝ երբ մենք դիտարկում ենք այն արժեքները, որոնք ամրագրված են Անկախության հռչակագրում, պետք է դրանք դիտարկել ամբողջության մեջ:

«Երբ խոսում ենք տարածքներ փոփոխելու մասին, Սահմանադրությունն ասում է՝ այդ իրավունքը տրված է ժողովրդին: Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն իրավասություն չունի փոփոխել Հայաստանի տարածքները»,- ասաց Արամ Օրբելյանը:

Փաստաբանը նշեց՝ Սահմանադրության մեջ հատուկ շեշտված է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայ Առաքելական եկեղեցու՝ բացառիկ դերի մասին, հատուկ տեղ է հատկացված Արցախի Հանրապետությանը:

Կարդացեք նաև

«Երեք սուբյեկտ կան, որ կարող են օրենք բերել՝ պատգամավորները, կառավարությունը, ՀՀ 50 000 քաղաքացիները: «Հայաքվեն» Արցախից հրաժարումն ու Ցեղասպանությունն ուրանալը թույլ չտալու համար է: Քրեական օրենսգրքում երկու հոդված ավելացնելու նախաձեռնություն ենք բերել»,- ասաց Արամ Օրբելյանը՝ մանրամասնելով «Հայաքվեի» էությունը:

Մանրամասները տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս