ՆԱՏՕ-ն Բալթյան երկրների երկնքի պաշտպանության առաքելության կարգավիճակը կփոխի պաշտպանականի

Բրյուսելը կվերանայի Բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանության ՆԱՏՕ-ի առաքելության մանդատը և այն ոստիկանականից կփոխի պաշտպանականի:  Այդ մասին Վիլնյուսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտնել է, որ դաշինքը կամրապնդի ցամաքային, ռազմածովային և օդային ուժերը, իսկ անդամ երկրների ռազմաօդային ուժերին տրված մանդատը կվերանայվի և օդային ոստիկանության կարգավիճակից կփոխվի պաշտպանականի:

Այսպես կոչված օդային ոստիկանությունը վերահսկում է Բալթյան երկրների օդային տարածությունը և չի համարվում ռազմական առաքելություն։ Պաշտպանական ​​մանդատով դաշինքի կործանիչները կունենան այլ լիազորություններ։ Ճգնաժամի դեպքում նրանք կկարողանան մասնակցել ռազմական գործողություններին և կինտեգրվեն Լիտվայի պաշտպանական ծրագրերին։

Բալթյան երկրների օդային տարածության նկատմամբ վերահսկողությունը իրականացնում են ՆԱՏՕ-ի գծով նրանց դաշնակիցները։ 2004 թվականից դաշինքի անդամ երկրների կործանիչները ռոտացիայի հիման վրա տեղակայված են Լիտվայի Զոկնյայ ավիաբազայում։ 2014 թվականի ապրիլից առաքելության մյուս մասը տեղակայվել է Էստոնիայի Էմարի ավիաբազայում:

Տեսանյութեր

Լրահոս