
Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի գրեթե 74 միլիոն ԱՄՆ դոլարի օգնության հերթական փաթեթը

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է Ուկրաինայի համար 110 միլիոն ավստրալական դոլար (գրեթե 74 միլիոն ԱՄՆ դոլար) գումարի ռազմական աջակցության հերթական փաթեթի մասին:
Նոր փաթեթը կներառի 70 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 28 M113 զրահամեքենա, 14 հատուկ նշանակության մեքենա, 28 MAN 40M միջին բեռնատար և 14 կցորդիչ։
Կիևը կստանա նաև 105 մմ տրամաչափի հրետանային արկերի մատակարարումներ։
Բացի այդ, Կանբերան Միավորված ազգերի կազմակերպությանը կտրամադրի 10 միլիոն ավստրալական դոլար՝ Ուկրաինայի մարդասիրական կարիքները բավարարելու համար:
Ալբանիզն ընդգծել է, որ Ավստրալիան կաջակցի Ուկրաինային հաղթանակ տանելու գործում։
Այս վերջին օգնության հետ միասին Ավստրալիայի ընդհանուր օգնությունն Ուկրաինային կկազմի 790 միլիոն ավստրալական դոլար, որից 610 միլիոնն ուղղվել է ռազմական աջակցությանը: