Չգիտեմ՝ արցախահայության իրավունքների հարցը կներառվի խաղաղության փաստաթղթում, թե՝ ոչ. Ալեն Սիմոնյան

Վաղը Վաշինգտոնում նախատեսված է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի հանդիպումից, հատկապես այն համատեքստում, որ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԼՂ ժողովրդին անվտանգության լրացուցիչներ երաշխիքներ չեն տալու։

«Այդ հայտարարությունը հենց իրենց՝ ադրբեջանական կողմին է վնաս տալիս, որովհետև նման իրողությունների դեպքում, իրենք այն հարցը, որն այս տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ է դարձել՝ չեն լուծի։ Դա իրականությունից փախչել է, դա հարցի լուծում չի լինելու, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն։ Վստահ եմ, որ նրանք ինչ-որ փուլի դրան կգան, նույնիսկ հիմա դրանք բանակցություններից առաջ, այսպես ասած՝ բարձր սանդղակ դնելու և դրանից հետո՝ որպես բանակցային սկզբնական փուլ, հետքայլերի համար է արվում»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ ի վերջո, Բաքուն կհամաձայնի՞ արցախահության իրավունքների ու անվտանգության լրացուցիչ մեխանիզմների ստեղծմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ իրենց համար հայության իրավունքները կարևորագույն հարցն է, որը չի կարող ուղղակի մոռացության մատնվել։

«Դա ինքնախաբեություն է, եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ ինքնախաբեությամբ զբաղվել»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին՝ եթե իրավունքների վերաբերյալ հարցը չլուծվի, Հայաստանը չի՞ ստորագրի խաղաղության պայմանագիրը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ չգիտի՝ խաղաղության պայմանագրի մեջ այդ մասը կներառվի՞, թե՞ ոչ, թե՞ առանձին փաստաթուղթ կլինի, քանի որ կոնկրետ երաշխիքներ են պետք։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս