
Դատաքննությունից խուսափող 44-ամյա Կարեն Տ.-ն ներկայացվեց դատարան

Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին Շնող գյուղում հայտնաբերվել և դատարան է ներկայացվել 44-ամյա Կարեն Տ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Առանց խափանման միջոցի: