Բաժիններ՝

Բարդ խաղ և վաստակած հաղթանակ. Հավաքականի անդամները` Լատվիայի դեմ խաղի մասին

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Լատվիայի ընտրանուն:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նշում է, որ խաղը շատ բարդ էր::

«Շատ շնորհակալ եմ տղաներից: Նրանք բնավորություն ցույց տվեցին: Չեղավ այնպես, որ հանձնվեին, ինչպես նախկինում լինում էր: Մենք անելու ենք մեր առավելությունը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար: Իհարկե, ես նրանց գովեցի հանդերձարանում և շնորհակալություն հայտնեց աշխատանքի համար»,-ասել է մարզիչը:

Հավաքականի ավագը Վարազդատ Հարոյանը Լատվիայի դեմ հաղթանակն ավելի բարդ է համարում, քան Ուելսի դեմ հանդիպում էր:

«Ես շնորհավորում եմ մեր ամբողջ ազգին` այս կարևոր հաղթանակի կապակցությամբ: Շարունակական հաղթանակն ավելի քաղցր են: Ավելի դժվար խաղ ստացվեց, քան Ուելսի դեմ էր: Լատվիայի հավաքականը մի քիչ յուրահատուկ ֆուտբոլ էր խաղում»:

Բարդ խաղ էր նաև հավաքականի նորեկ Հրանտ-Լեո Ռանոսի համար:

«Ես շատ-շատ ուրախ եմ, որ հաղթեցինք և նվաճեցինք 6 միավոր երկու խաղերում: Ես հպարտ եմ իմ թիմով և որ մենք կարողացանք հաղթել:

Իհարկե, հոգնում ես, երբ խաղում ես 90 րոպե շարունակ, բայց մենք նույնքան ժամանակ ունեինք վերականգնվելու համար, որքան Լատվիան: Բայց մենք երջանիկ ենք, որ հաղթել ենք»,-ասաց նա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի D ենթախմբում 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկրորդն է:

Եվրո-2024-ի ընտրական փուլի 4-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը 9 միավորով Թուրքիան է: 4 -ական միավոր ունեն Խորվաթիան և Ուելս և միավոր չունի Լատվիան:

Հայաստանի հավաքականը ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 8-ին` արտագնա խաղում մրցելով Թուրքիայի հետ: Միևնույն ժամանակ կկայանա նաև Խորվաթիա-Ուելս հանդիպումը: Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային ընտրանին Երևանում կմրցի Խորվաթիայի դեմ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս