Թուրքիան հակակոռուպցիոն պայքարը ձախողած երկրների շարքում է
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարիող երկրների խումբը (ԳՐԵԿՈ) հրապարակել է պետությունների հակակոռուպցիոն գործողությունների վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի՝ Թուրքիան հայտվնել է պայքարը ձախողած 10 երկրների շարքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես 2022-ի հաշվետվության մեջ նշվում է, որ խմբի կողմից շուրջ 48 երկրի ներկայացվել են պահանջներ, որոնք առընչվել են նախարարների, դատախազների, այլ օրենսդրական մարմինների և քաղաքական գործիչների գործողություններին:
Սակայն վերոհիշյալ երկրներից 10-ը որակվել են որպես հակակոռուպցիոն պայքարում վատ կատարողականություն դրևսևորած պետություններ:
ԳՐԵԿՈ-ի հաշվետվության համաձայն՝ Թուրքիային ներկայացված 31 պահանջներից կատարվել է միայն 9.7%-ը: Մասամբ չի կատարվել 38.7%-ը, իսկ ամբողությամբ՝ 51.6%-ը:
Նշենք, որ 2021-ին հրապարակված տվյալների համաձայն ևս՝ Թուրքիան հայտնվել էր անհաջող հակակոռուպցիոն պայքար իրականացնող պետությունների թվում: