Բաժիններ՝

Պակիստանն Ադրբեջանից զեղչված գնով հեղուկացված բնական գազ կստանա

Ադրբեջանը հուլիսից կսկսի զեղչված գնով Պակիստանին հեղուկացված բնական գազ մատակարարել։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին ասվում է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանից հեղուկացված բնական գազի ներմուծման սկիզբը Պակիստանի երկրորդ խոշոր ձեռքբերումն էր էներգետիկ կարիքների բավարարման գործում՝ այս ամիս Ռուսաստանից նավթի առաջին խմբաքանակն ստանալուց հետո», – ասվում է հաղորդագրությունում:

Հեղուկացված բնական գազի մատակարարումները կիրականացվեն Պակիստանի պետական ​​նավթային ընկերության (PSO) և Ադրբեջանի Հանրապետության պետական ​​նավթային ընկերության (SOCAR) միջև կնքված համաձայնագրի հիման վրա։

Փաստաթուղթը հրապարակվել է Պակիստանի կառավարության ղեկավարի` հունիսի 14-15-ին Բաքու կատարած երկօրյա պաշտոնական այցի ընթացքում։ Շարիֆը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնության են եկել էներգետիկայի, առևտրի, ներդրումների, քաղաքացիական ավիացիայի և այլ ոլորտներում համագործակցության շուրջ։ Համատեղ մամուլի ասուլիսում երկու երկրների ղեկավարները հայտարարել են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ուղիղ չվերթերը դեպի Իսլամաբադ սկսելու և համատեղ զորավարժությունների քանակն ավելացնելու որոշման մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս