Եվրոպայում գազի բորսայական գները շարունակել են սրընթաց աճել
Եվրոպական էներգակիրների շուկայում գազի բորսայական գներն արագացրել են աճի տեմպերը՝ հասնելով 16 տոկոսի և գերազանցել են 400 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լոնդոնի ICE բորսայի սակարկությունների վիճակագրական տվյալները:
«Եվրոպայում գազի գինը հունիսի 13-ին բորսայական առուվաճառքի ժամանակ գերազանցել է 1000 խմ-ի դիմաց 400 դոլարը։ Օրվա սկզբից գների ընդհանուր աճը կազմում է ավելի քան 16 տոկոս։ Հուլիսյան ֆյուչերսների արժեքը Նիդեռլանդների TTF հանգույցում բարձրացել է մինչև 404 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց կամ 36,16 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար»,- ասվում է հոդվածում:
Եվրոպական էներգաշուկայում գազի բորսայական գների աճը տեղի է ունեցել դեռևս ընթացիկ ամսվա առաջին կեսին: Հունիսի 9-ին Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ժամանակ բնական վառելիքի արժեքը հազար խորանարդ մետրի դիմաց բարձրացել է 350 դոլարից: Գնանշումների ընդհանուր աճը կազմել է ավելի քան 18 տոկոս: