Բաժիններ՝

Մարկո Ասենսիոն հեռանում է «Ռեալ»-ից

Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է թիմի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հեռանալու մասին։ «Ռեալ»-ը հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Ասենսիոյին ակումբում անցկացրած 7 տարիների ու նվիրվածության համար։

Մարկո Ասենսիոն «Ռեալ»-ի կազմում 17 տիտղոս է նվաճել՝ 3 Եվրոպական գավաթ, աշխարհի ակումբային առաջնության 4 գավաթ, 3 ՈւԵՖԱ-ի սուպերգավաթ, Լա լիգայի 3 գավաթ, Իսպանիայի 1 գավաթ և 1 Իսպանիայի սուպերգավաթ։

«Որպես մադրիդիստներ՝ մենք երբեք չենք մոռանա նրա կարիերան և նրա հրաշալի պահվածքն այդ ամբողջ ընթացքում։ «Ռեալ»-ը միշտ եղել է և կլինի նրա տունը, և մենք նրան ու նրա ընտանիքին հաջողություն ենք մաղթում նրա կարիերայի նոր փուլում»,- ասված է «Ռեալ»-ի հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս