
Ավտովթար՝ Կապան-Նորշենիկ ճանապարհին. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Կապան-Նորշենիկ ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը, երկու ուղևորները և «Տոյոտայի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: