Կա սեփական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք. Սոս Հակոբյան

«Հայրենի՞ք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ժամանակ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը, անդրադառնալով միջազգային հանրությունից հնչող հերթապահ արձագանքներին ու հայտարարություններին, որոնք հաճախ հակահայ են և քննադատելի են նույնիսկ միջազգային իրավունքի տեսանկյունից, այդուհանդերձ կարծում է, որ մեղքը «մերն է»:

«Միջազգային հանրության բոլոր խաղացողներն են կարծես մեր շահերին դեմ կարծիք արտահայտում՝ առանց անգամ զգուշանալու միջազգային դիվանագիտական էթիկետ պահպանել.  արդեն ուղիղ ասում են բաներ, որոնք մեր բնական շահերին դեմ են: Եթե դու երկիր ես ու հասել ես մի իրավիճակի, երբ տարբեր աշխարհաքաղաքական բևեռներ քո տարածաշրջանում նույն կարծիքն են արտահայտում, ուրեմն ձախողակը դու ես, ձախողման պատճառը քո տիրույթում է»,- իր տեսակետը պարզաբանեց կուսակցական գործիչը:

Սոս Հակոբյանը վստահեցրեց՝ ժողովուրդը պետք է սանձի իշխանությունների լկտիությունը:

«Հազար ու մի փաստաթղթերից կարող ենք խոսել, բայց միջազգային խաղացողները տեսականորեն կարող են ՀՀ տարածքային ամբողջականության մասով քեզ շահեկան մտքեր արտահայտել, եթե ունես կամք այդ տարածքային ամբողջականությունը պահպանելու,- հավելեց նա՝ շեշտելով,- Կա սեփական տարածքի պաշտպանություն, եթե դրա համար կա կամք»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս