«Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններից հետո ընտրվեց համայնքի ղեկավար, և կարծես թե աշխատանքը պետք է ընթանար բնականոն հունով։ Չնայած կային կանխատեսումներ, որ իշխանությունն ապօրինի կերպով կփորձի մանդատները գողանալ ընդդիմադիրներից, որպեսզի Գյումրիում էլ զավթի իշխանությունը։ Դրա ծիծեռնակները կարծես թե կան»,- այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։
«Հայրենի՞ք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ժամանակ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանը, անդրադառնալով միջազգային հանրությունից հնչող հերթապահ արձագանքներին ու հայտարարություններին, որոնք հաճախ հակահայ են և քննադատելի են նույնիսկ միջազգային իրավունքի տեսանկյունից, այդուհանդերձ կարծում է, որ մեղքը «մերն է»:
«Ցանկացած գործողություն պետք է դիտարկել, թե արդյոք այս քայլն օգնե՞ց անվտանգությանը, թե՞ վնասեց: Օրինակ, ՀԱՊԿ տեղակալի քարտուղարին երբ հետ ենք կանչում, դա օգնե՞ց, թե՞ վնասեց»: