Սփյուռքահայերի՝ Հայաստան մուտքի արգելքի որոշման մեջ մասնակցություն չունեմ, ես ենթարկվում եմ վարչապետին. Զարեհ Սինանյան

Այսօր խորհրդարանում լրագրողները սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է արգելված տարբեր սփյուռքահայերի մուտքը Մայր հայրենիք։

«Հարցը տալիս եք սխալ մարդու, որովհետև որոշման կայացման մեջ ես մասնակցություն չունեմ, դիմեք ԱԱԾ-ին։ Ես չեմ մասնակցել որոշման կայացման պրոցեսին, երբ այդ որոշումը կայացրել են, ես իմ դիրքորոշումն ունեմ՝ հայտնել եմ վարչապետին, քանի որ ես ենթարկվում եմ վարչապետին։ Այո, ես ասել եմ, որ իմ աշխարհընկալմանը մի քիչ դա անհասկանալի է։ Բայց ասեմ, որ այն քայլերը, որին դիմել են այդ մարդիկ՝ պարզապես բոլոր սկզբունքներին ու բարոյականությանը դեմ է։ Ի՞նչ է նշանակում՝ ծուղակ սարքել կամ դարանակալել վարչապետի շքախմբին և հյուրանոցում փորձել հարձակվել։ Ի՞նչ է նշանակում ձու նետել պետության դրոշը կրող մեքենայի վրա»,- նշեց նա։

Լրագրողների դիտարկմանը՝ այլ երկրներում նույնիսկ կոշիկ են նետում ղեկավարի ուղղությամբ, Զարեհ Սինանայնն ասաց, որ այլ երկրում չգիտի, այս պահին ինքը խոսում է Հայաստանի մասին, երբ նման բան են անում, դրա հետևանքները գիտակցում են։

«Ինչևէ, ես իմ կարծիքն ասել եմ, ի գիտություն է ընդունվել, ու անցել ենք առաջ»,- ընդգծեց նա։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս