Փաշինյանը խաղակցում է Բաքվի քաղաքականությանը և հայ ժողովրդին տանում է ոչ թե խաղաղության, այլ նոր, ավելի դաժան պատերազմի. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը
Կազմակերպությունը վստահ է, որ Հայաստանի վարչապետն իր գործողություններով վտանգում է երկրի ինքնիշխանությունը, քաղաքացիների անվտանգությունը, Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող 120 հազար Լեռնային Ղարաբաղի բնակիչների կյանքն ու ճակատագիրը։
Փաշինյանը չի կարող ներկայացնել հայկական պետությունը և պաշտպանել հայ ժողովրդի շահերը՝ որպես իրավահավասար և արժանի բանակցող, իսկ նրա թիմի ոչ պրոֆեսիոնալիզմն անուղղելի վնաս հասցրեց բանակցային ու փորձագիտական գնահատման մեխանիզմներին։
Հայտարարելով «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի ճանաչումը 86,6 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում, ներառյալ Լեռնային Ղարաբաղի տարածքը», ՀՀ կառավարության ղեկավարը տեղյակ չէ, որ նման փաստաթղթի տակ իր ստորագրությունը չի կարող լեգիտիմ համարվել, քանի որ այն հակասում է Հայաստանի օրենքներին:
Լեռնային Ղարաբաղը շարունակում է մնալ, թեև չճանաչված, բայց անկախ պետություն. ՌՀՄ-ը աջակցություն է հայտնել ԼՂ ժողովրդին և ռուս խաղաղապահներին՝ այնտեղ բնակվող հայերի կյանքի և անվտանգության միակ երաշխավորին։