Կրակել հլը որ չի ստացվել և չի էլ ստացվելու. Փաշինյանը՝ ընդդիմության մասին
Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ իշխանական պատգամավորները հարցեր էին ուղղում Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, և Նիկոլ Փաշինյանն իր պատասխաններում ամեն անգամ վերահաստատում էր, որ ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Արցախը հանձնում է Ադրբեջանին, իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, շատ ուրախ տրամադրությամբ դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ գնահատելով, թե լավ քննարկում է ծավալվել։
«Շատ հետաքրքիր զրույց ենք սկսել, թերևս այս տեմպերով սկսենք, որովհետև դրա կարիքը կա։ Ինչո՞ւ եմ ասում՝ կարիքը կա, որովհետև ձեր մամուլի ասուլիսում կարծես թե որևէ նորություն չասացիք, ասացիք այն բոլոր թեզերը, այն բոլոր թեմաները քննարկեցիք, որոնք բազմիցս քննարկվել են ԱԺ ամբիոնից, շատ ավելի պարզ ու մանրամասն, սակայն դա հերթական անգամ իրարանցում առաջացրեց։ Լինի արհեստական, թե բնական իրարանցում։ Բայց սա էլ ունի մեկ այլ հետաքրքիր շարունակություն. ՀՀ-ում բորբոքված մի հատված կա, որին առաջնորդում է մեր խորհրդարանական ընդդիմությունը, բայց այդ բորբոքված հատվածը կրկին սպասում էր մի շարք պայմանների, իսկ ընդդիմությունն այսօր այստեղ չէ, որ ձեզ այդ հարցերը տա, որոնք անընդհատ քննարկվում են։
Ելնելով այս ամբողջ ասվածից, կխնդրեի խոսեինք այն մասին, թե ինչպե՞ս է ստացվում, որ մենք Արցախին դարձնելով բանակցությունների մաս և հորդորելով քննարկումներ ունենալ Բաքվի հետ՝ ընդգծելով նրա սուբյեկտայնությունը, և ինչո՞ւ է ընդդիմությունը դա դիտարկում՝ որպես Արցախից ձեռքերը լվանալ և այդ ֆոնի վրա հանրությանը հանել մեր իշխանության դեմ»,- հետաքրքրվեց Լուսինե Բադալյանը։
Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նրբությունն այն է, որ, ցավոք, այդ ամենն իրենց դեռ չի հաջողվել։
«Մեզ այդ խոսակցությունը, երկխոսությունը չի հաջողվել։ Մենք այդ ուղղությամբ բոլոր ջանքերը գործադրում ենք։ Բայց որ նայում ենք, այդ իրենք են , որ Ղարաբաղին դուրս են թողել բանակցային գործընթացից, դա այդքան էլ անակնկալ չէ։ Ինչու են դուրս թողել, որովհետև դա Հայաստանում իշխանություն ունենալու գինն էր՝ 1998 թվականին։ Ես սրանում ուղղակի ունեմ քաղաքական համոզմունք, որովհետև ես այլ բացատրություն դրա համար չեմ գտնում, բայց համաձայն եմ։ Դուք ձեր հարցի մեջ հարցն էլ տվեցիք, պատասխանն էլ։
Դե, ամեն ինչ տեղի է ունեցել, դե կրակել հլը որ իրենց մոտ չի ստացվել, չի էլ ստացվի»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում