Փաշինյանը հերթական անգամ ուղղորդում է քննությունը. Միհրան Պողոսյանին հայտարարեց 1 տ կոկաին ներկրող

Այսօր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջերս ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված 1 տոննա թմրամիջոցին՝ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվելով, թե ինչ բացահայտումներ կան դրա վերաբերյալ։

Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իսկապես արտառոց դեպք է, սակայն դեպքը կարող է ոչ թե՝ վերլուծել, այլ՝ տեղեկություն հաղորդել։

«Այդ գործով քիչ առաջ, գուցե քիչ ավելի վաղ ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը, և պիտի ասեմ, որ այդ կոկաինը 1 տոննա, կարծես թե դրա հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող և, եթե չեմ սխալվում, Հանրապետական կուսակցության անդամ է, խմբակցության անդամ։

Նաև հետևյալն եմ ուզում ասել, որ չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել։ Գիտեք, ցավոք, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը Հայաստանում ու ամբողջ աշխարհում մեծ ծավալների է հասել, ընդ որում, կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ։ ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է հանցավոր խումբ, բայց չի նախատեսում կուսակցական պատկանելություն։ Հիմա, եթե պարզվի, որ որևէ մեկը Հանրապետական է, պետք է մենք Հանրապետական կուսակցության նախագահի գլխավորությամբ և մշտական մարմնին ձերբակալե՞նք։ Կարող են լինել տարբեր կուսակցությունների անդամներ, անկուսակցականներ, հավատացյալներ և անհավատներ, նկատի ունեմ՝ ամեն գործ իր տրամաբանությամբ պետք է առաջ գնա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031