Վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Մայիսի 13-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայիսի 9-ին Զորական գյուղում վիճաբանություն էր եղել։ Իրավապահները պարզել են, որ վիճաբանողները՝ 59-ամյա և 69-ամյա երկու տղամարդիկ, ալկոհոլի ազդեցության տակ էին եղել։ Միջադեպի ընթացքում հարվածներ էին հասցրել իրար, և այդ ընթացքում էլ 69-ամյա զորականցին դանակահարել էր համագյուղացուն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։