Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, թե ինչո՞ւ կանայք ավելի հաճախ են տառապում Ալցհայմերի հիվանդությամբ

Սթրեսն այն հիմնական գործոնն է, որի պատճառով կանանց մոտ երկու անգամ ավելի շատ է ախտորոշվում Ալցյամերի հիվանդություն, քան տղամարդկանց մոտ։ Այսպիսի եզրահանգման են եկել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները, ըստ shantnews-ի՝ հրապարակվել են Brain ամսագրում։

Կանանց մոտ Ալցհայմերի հիվանդության ախտորոշումը հիմնականում պայմանավորված է տարիքից։ Կանանց կյանքի տևողությունն ավելի երկար է, քան տղամարդկանցը, իսկ Ալցհայմերը առաջանում է հենց ծերունական տարիքում։ Սակայն գիտնականները կարծում են, որ կանանց մոտ այս հիվանդությունն ավելի հաճախ ախտորոշելու պատճառը միայն տարիքը չէ։

Նրանք փորձարկումներ են արել մկների օգնությամբ, փորձել են պարզել արու և էգ մկների դեմենցիայի՝ ձեռքբերովի թուլամտության տարբերությունները։

Սթրեսը կապված է կորտիզոլ հորմոնի արտազատման հետ, ինչն էլ իր հերթին պայմանավորված է էգ կրծողների ուղեղում բետա-ամիլոիդների քանակությամբ։ Բետա-ամիլոիդը սպիտակուցի մասնիկ է, որը կուտակվում է ուղեղում։ Այն կուտակվում է նեյրոնների արանքում և տոքսիկ ազդեցություն է թողնում, ինչն էլ հանգեցնում է Ալցհայմերի հիվանդության։ Իսկ արու կրծողների մոտ սթրեսը նման ազդեցություն չի ունենում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս