Բաժիններ՝

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրաքի դեսպանին. դժգոհություն է հայտնել

Իրաքի դեսպանը կանչվել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարություն այն բանից հետո, երբ «անջատողական խմբավորումների անդամները նույնպես պաշտոնական արարողության են հրավիրվել Իրաքի Քրդստանի տարածաշրջանում», Fars News գործակալությանը տված հարցազրույցում ասել է Նասեր Քանանին, գրել է Mehr-ը։

Ըստ Քանանիի՝ դատապարտելով վերոնշյալ գործողությունները՝ Իրանական կողմը նշել է, որ տեղի ունեցածը հակասում է Իրանի Իսլամական Հանրապետության և Իրաքի միջև անվտանգության վերջին համաձայնագրին։

«Իրանը նաև հորդորել է իրականացնել համաձայնագրի կետերն ու պայքարել երկու երկրների անվտանգությունը խաթարող գործոնների դեմ»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031