Անահիտ Ավանեսյանը նախարարը շնորհավորել է Բուժքույրերի միջազգային օրը

Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի բուժքույրեր, առողջապահական ոլորտում անչափ կարևորելով ձեր մասնագիտական դերը, առողջապահության նախարարությունն անում և անելու է ամենը, որ դուք հնարավորություն ունենաք մասնագիտական շարունակական զարգացման, ինչպես նաև՝ ձեր ներուժի ամբողջական դրսևորման: Առողջության առաջնային պահպանման օղակում մեկնարկած բարեփոխումների կենտրոնում նաև բուժքույրերի մասնագիտական դերի վերարժևորումն է: Սա մեր քաղաքականության անկյունաքարն է:

Բակալավրի կրթական ծրագրի ներդրումը բուժքույրերի համար բարձրագույն կրթության հնարավորության ստեղծման առաջին ու կարևոր քայլն է:

Բազմազբաղ ձեր աշխատանքում ուժ ու կորով եմ մաղթում՝ ի նպաստ առողջ հասարակության ու մեր երկրի հզորացման»:

Տեսանյութեր

Լրահոս