«Թշնամին թշնամի է, մոտ կանգնածն էլ է նույնը, հեռվում կանգնածն էլ, հենց հայ մարդ է տեսնում՝ խփում է». Վերին Շորժայի գյուղապետ

Մայիսի 11-ին, ժամը 19:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վերին Շորժայի ուղղությամբ խախտել էին հրադադարը՝ կիրառելով ականանետ: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ժամը 20:10-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է եղել։

168.am-ի հետ զրույցում Վերին Շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ այս պահին ևս իրավիճակը կայուն է։

«Երեկ կրակոցների ձայնը հազիվ լսելի է եղել գյուղում, այսօր այս ուղղությամբ կրակոցներ չկան։ Մենք դաշտում աշխատում ենք, թեպետ վտանգավոր գոտի է, բայց ի՞նչ անենք, գարնանային ցանքս ենք անում։

Բայց ի՞նչ անենք, մեր հողն ու ջուրն է, պետք է մնանք ու մշակենք, հիմա պետք է հողը մշակենք, որ ժամանակն անցավ, այլևս չենք կարողանա մշակել»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։

Կարդացեք նաև

Ըստ գյուղապետի՝ թշնամու համար բոլորն են թիրախ, խաղաղ բնակիչներից՝ մինչև հայկական դիրքեր։

«Թշնամին թշնամի է, մոտ կանգնածն էլ է նույնը, հեռվում կանգնածն էլ, ի՞նչ տարբերություն, հենց հայ մարդ է տեսնում՝ խփում է, կարող են 1 կիլոմետրից խփել, կարող են՝ 10 կիլոմետրից։ Նրանց համար ամեն տեղն էլ թիրախ է»,- եզրափակեց Արտյոմ Երանոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունից արդեն տեղեկացրել են, որ մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են արձակել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանական երեկվա սադրանքի հետևանքով հայկական կողմն ունեցել է չորս վիրավոր, իսկ այսօր Սոթքի ուղղությամբ հերթական կրակոցներից երկու վիրավոր ենք ունեցել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031