Այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողները հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանից փորձեցին մի շարք հարցերի պատասխաններ ստանալ, մասնավորապես՝ Սոթքում ադրբեջանական կողմից հայկական դիրքերի ուղղությամբ արձակած կրակոցների, այդ համատեքստում մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցի և բանակցային գործընթացում հնարավոր զարգացումների մասին։