Դրանք ձեր վախվորած սրտի ալիբին կարող են լինել. Թուրքիայի արձագանքի ամենատարբեր ամբիոններից կմկմացողները թող կարդան հենց թուրքական աղբյուրները. Նարինե Թուխիկյան

Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը գրում է. «Նեմեսիս գործողությանը նվիրված հուշակոթողի տեղադրման պատեհության և անպատեհության, Թուրքիայի արձագանքի և այլնի մասին ամենատարբեր ամբիոններից կմկմացողները թող կարդան հենց թուրքական աղբյուրները: Դրանք ձեր վախվորած սրտի ալիբին կարող են լինել: Կարճ ՝ 1918-ին Մուդրոսի զինադադարից հետո Թուրքիայի նոր կռավարությունը Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ որոշում է Օսմանյան կայսրությունը 1-ին աշխարհմարտի մեջ ներքաշելու և հայերի դեմ զանգվածային կոտորածներ կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին և «Միություն և առաջադիմություն» կուսակցության կոմիտեի անդամներին: Անշուշ դա անում է վախենալով միջազգային պարսավանքից: Եվ այսպես՝ Թալեաթ փաշա- 1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի:

Իսմայիլ Էնվեր փաշա-1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի:

Ահմեդ Ջեմալ փաշա- 1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի:
Դոկտոր Նազըմ-1919թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի:
Բահհադին Շաքիր- 1920թ. Օսմանյան ռազմական արտակարգ ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի:
Եվ էլի շատ դատավճիռներ:
Այնպես որ, Նեմեսիսի հերոսները օգնել են օսմանյան դատարանի կողմից ընդունված այս դատավճիռներն ի կատար ածելուն:
***
Թիվ մեկ կամ , ինչպես Շահան Նաթալին կասեր, Number 1 թիրախ : Թալեաթ: «Արևելք» օթյակի այս բարձրաստիճան մասոնին ոչնչացնելու արժանապատիվ գործը վստահվեց Սողոմոն Թեհլիրյանին: «Կը պայթեցնես գանկը թիւ մէկ ազգասպանին եւ չես փորձեր փախչիլ: Կը կանգնիս տեղդ, ոտքդ սատկածի վրայ ու կը յանձնուիս ոստիկաններուն, որոնք կու գան ու կը ձերբակալեն քեզ»: Սա Շահան Նաթալիի հրահանգն էր Թեհլիրյանին: Նպատակը ՝ վերջինիս դատավարությունը վերածել ցեղասպանություն իրագործածների դատավարության: Բայց մինչ մանրամասն կնախապատրաստվեր և պատեհ հնարավորություն կստեղծվեր Թալեաթին գնդակահարելու , 1919-ին և 1920-ին Նեմեսիս գործողությունները են կատարվում Թիֆլիս քաղաքում:
***
Ղասիմբեկով, Սարաֆով, Խան Խոյսկի
1919 թ. Թիֆլիս, Երևանյան հրապարակ. Արամ Երկանյանի գնդակից սպանվում է մուսաֆաթական Ղասիմբեկովը: 1920-ին կրկին Թիֆլիսի Գոլովինսկի փողոցում վերացնում է Ադրբեջանի վարչապետ, 1918 թականին Բաքվի 30 հազար և 1920-ի մարտին Շուշիի 35 հազար հայերի ջարդը կազմակերպած Խան Խոյսկուն: Նույն 1920թ-ին , կրկին Գոլովինսկի փողոցում Արամի ձեռքով գնդակահարվում է մուսաֆաթական Սարաֆովը, մյուս դահիճը՝ Խան Մեհմեդովը վիրավորվում է : Վիրավորվում է նաև Արամ Երկանյանը, բայց կարողանում է խույս տալ հետապնդումից և ազատվել: Բայց սա արդար վրեժի սկիզբն էր, և Արամ Երկանյանին դեռ կվերադառնանք:
***
Կրկին Թալեաթ
1921թվական մարտի 15, Բեռլին, Շառլոտենբուրգ թաղամաս, Հարդենբերգ փողոց: Սողոմոն Թեհլիրյանը արագացնում է Իթթիհաթական Թուրքիայի նախկին ներքին գործոց նախարար և նախկին վարչապետ Թալեաթի դժոխք ընկնելու գործը: Թեհլիրյանին օգնում է Հակոբ Զորյանը: Գործողությունը ղեկավարում են Շահան Նաթալին և Ստեփան Ծաղիկյանը:
***
Բեհաէդդին Շաքիր բեյ, Ջեմալ Ազմի
1922 թ. ապրիլ 17 Բեռլինում, Ուլանդշտրասե փողոցում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանը սպանում են հայոց ցեղասպանություն ծրագրած իթթիհաթական հատուկ հանձնախմբի գլխավոր պատասխանատու Բեհաէդդին Շաքիր բեյին և իթթիհաթական պարագլուխ Ջեմալ Ազիմին: «Այնքան թեթեւ կը զգայի, կարծես լեռ մը ինկած էր կուրծքիս վրայէն:Վստահ էի գնդակիս մահացութեան մասին: Հատուցուած էր ուխտը հայ մեռելոցին»: Ա.Երկանեան
շարունակելի…»:

Տեսանյութեր

Լրահոս