58-ամյա տղամարդու մոտ մեթադոնային լուծույթներ են հայտնաբերել
Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացրին։ Նրանք Մեծամորի առաջին թաղամասում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 38-ամյա և 46-ամյա 2 տղամարդու։ 46-ամյա մեծամորցու մոտ մեթադոնային լուծույթով տարա կար։ Մեթադոնային լուծույթով տարա է հայտնաբերվել նաև նրա մեքենայի խուզարկությամբ։
Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդուն թմրամիջոցը իրացրել էր Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի մի բնակիչ ։ Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 58-ամյա տղամարդը մայրաքաղաքի Չուխաջյան փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց ։ Արմավիրի բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և ածխացած հետքերով սրվակ։
Խուզարկվեց նաև նրա տունը. հայտնաբերվեցին թափանցիկ տարաներով մեթադոնային լուծույթներ։
58-ամյա տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։