
«Ինտեր»-ը կամային հաղթանակ տոնեց «Լացիո»-ի դեմ խաղում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Լացիո»-ին:
Միլանում կայացած հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում Մխիթարյանը կարողացավ գրավել մրցակցի դարպասը, սակայն մրցավարները խաղից դուրս իրավիճակ արձանագրեցին: «Լացիո»-ն հաջորդիվ արագ օգտագործեց իր հնարավորությունն ու առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Ֆելիպե Անդերսոնը:
«Ինտեր»-ին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը երկրորդ կեսի վերջնամասում: Նախ 78-րդ, ապա 83-րդ րոպեին «Ինտեր»-ը գրավեց «Լացիո»-ի դարպասը: Աչքի ընկան Մարտինեսը և Գոսենսը: Իսկ ահա 90-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը դարձավ արդեն դուբլի հեղինակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին:
«Ինտեր»-«Լացիո»` 3:1:
Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: Թիմն ունի 57 միավոր: