
Հռոմի պապը հորդորել է աղոթել ռուս և ուկրաինացի ժողովուրդների համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բուդապեշտում պատարագի ժամանակ կոչ է արել աղոթել ռուս և ուկրաինացի ժողովուրդների համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պոնտիֆիկոսը նաև մաղթել է, որ մարդկանց և պետությունների ղեկավարների սրտերում սերմանվի խաղաղություն կառուցելու ցանկություն՝ երիտասարդ սերունդների համար առանց պատերազմների ապագա ապահովելու համար։
Ապրիլի սկզբին Սուրբ Պետրոսի հրապարակում պոնտիֆիկոսը կոչ էր արել աղոթել զոհված ռուս և ուկրաինացի զինվորների մայրերի, ինչպես նաև ռազմական հանցագործությունների զոհերի համար։