33-ամյա Հայկ Ա.-ն հետախուզվում էր ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 28-ին բաժին է ներկայացել 33-ամյա Հայկ Ա.-ն, որը 2022 թ. հունվարի 26-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՔՊԻՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի։