Բաժիններ՝

ՃՏՊ Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

Ապրիլի 28-ին, ժամը 21:23-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցում՝ «Ջավախք» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մովսես Խորենացու փողոցի թիվ 25/2 հասցեի մոտակայքում «Jeep Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել այն և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930